Ոգեշնչվեք Street View-ի հաջողության պատմություններով
Զանզիբար
Այս տեսանյութում World Travel in 360 (WT360) խմբի՝ Street View-ի հավաստագրված լուսանկարիչները պատմում են Տանզանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Զանզիբարի նկարահանման նախագծի մասին։ Ֆեդերիկո Դեբետոն, Նիկոլայ Օմելչենկոն և Կրիս դյու Պլեսին մեկնում են Տանզանիա՝ մտադրված լինելով սկսել արշիպելագի քարտեզագրման աշխատանքները, տեղացիներին ներկայացնել Street View ծառայությունը և ստեղծել լուսանկարիչների տեղական համայնք, որն ինքնուրույն կշարունակի նախագիծը։
Մյանմա
Այս կարճ տեսանյութը ներկայացնում է լուսանկարիչ Նյի Լին Սեկի և 3XVIVR Productions-ի իր գործընկերների՝ Մյանմայում կատարած նկարահանումները։ Նրանք շատ ժամանակ ու ջանք ծախսեցին այս յուրօրինակ նախագծի վրա, որի նպատակն էր Street View-ի միջոցով թվայնացնել Մյանման և պահպանել երկրի մշակութային ժառանգությունը 360° լուսանկարների տեսքով։
Զիմբաբվե
Այս տեսանյութում Տավանդա Կանհեման պատմում է, թե ինչպես է քարտեզագրման աշխատանքներ իրականացրել Զիմբաբվեում Street View-ի միջոցով։ Վերադառնալով իր հայրենիք՝ նա նպատակ ուներ Street View-ի միջոցով լուսանկարել Հարարեն՝ Զիմբաբվեի մայրաքաղաքը և Վիկտորիա ջրվեժը՝ աշխարհի հայտնի տեսարժան վայրերից մեկը։ Նա վերջերս ընդլայնել է իր նախագիծը՝ Զիմբաբվեի այլ ուշագրավ վայրեր ավելացնելու նպատակով։
Քենիա
Ծանոթացեք Քենիայում քարտեզագրման աշխատանքներ իրականացնող տեղացի գիտակների և Street View-ի հավաստագրված լուսանկարիչների հետ։ Այս չնաշխարհիկ երկիրը ներկայացնելու ցանկությունն իրականություն դարձավ Street View-ի շնորհիվ՝ գործիքի, որն ասես ստեղծված էր այդ առաքելությունն իրագործելու համար։
Հայաստան
Լսեք Armenia360 հասարակական կազմակերպության հիմնադիրներից մեկի՝ Ջո Հակոբյանի պատմությունը։ 2019 թ. Լոնդոնում կայացած Street View-ի գագաթաժողովին նա պատմեց, թե ինչպես է թիմի հետ ճամփորդություն կատարել՝ իր նախնիների հնագույն երկիրը լուսանկարելու և աշխարհին ներկայացնելու նպատակով։ Նրա փորձը ցույց է տալիս, որ ցանկացած ոք կարող է ավելացնել սիրելի վայրերի համայնապատկերները Street View-ում։
Բերմուդներ
Դիտեք այս տեսանյութը Բերմուդների զբոսաշրջության պետական գործակալության և Miles Partnership ընկերության համագործակցության մասին։ Miles Partnership-ի ստեղծած պատկերների շնորհիվ՝ գործակալությունը խթանում է տուրիստական ուղղություններն առցանց և նպաստում տեղական բիզնեսի զարգացմանը՝ հնարավորություն տալով զբոսաշրջիկներին բացահայտել Բերմուդները՝ նախքան դրանք այցելելը։
Տոնգա
Grid Pacific-ի հիմնադիրներ Տանյա Վոլֆրամը և Վիկուկի Կինգին պատմում են Տոնգա կատարած իրենց ճամփորդության և քարտեզագրման աշխատանքների մասին։ Տոնգայի և այլ խաղաղօվկիանոսյան կղզիների մշակույթը խթանելու նպատակով նրանք ձեռնամուխ եղան ամբողջ արշիպելագը նկարահանելու և լուսանկարները Street View-ում հրապարակելու լայնամասշտաբ նախագծի իրականացմանը։ Դիտեք նրանց հետաքրքրաշարժ պատմությունն այստեղ։