Տոնենք Street View-ի 15-ամյակը

Street View-ն գործարկվել է 2007 թվականին՝ որպես աշխարհի 360° քարտեզ ստեղծելու անհավանական մի գաղափար։ Այդ ժամանակից ի վեր մենք միասին նկարահանել ենք ավելի քան 220 միլիարդ պատկեր և ավելի քան 10 միլիոն մղոն տարածք 100 երկրում և տարածաշրջանում։
Այս ընթացքում դուք բացահայտել եք տիեզերքը , օվկիանոսը, աշխարհի ամենատպավորիչ և ահազդու վայրերը և միշտ գտել եք ճանապարհը դեպի տուն։

Հետադարձ հայացք անհավանական ճանապարհորդությանը

Լարի Փեյջը մի ահհավանական գաղափար ունի. «Իսկ եթե մենք ստեղծենք աշխարհի 360° քարտե՞զը»։
Պատկերացրե՛ք։ Street View-ի առաջին պատկերները գործարկվել են ԱՄՆ-ի հինգ քաղաքներում։
Street View-ի եռանիվները գործի են դրվում՝ ավտոմեքենաների համար անանցանելի վայրերում պատկերներ նկարելու համար։
Street View-ի ձյունագնացը ուղևորվում է դեպի Ուիսթլերի լանջերը։
Ստորջրյա տեսախցիկները նկարահանում են Մեծ Արգելախութի վեհաշուք գեղեցկությունը։
Trekker-ի վարձույթի ծրագիրը հնարավորություն է տալիս երրորդ անձ հանդիսացող գործընկերներին նկարել իրենց շրջակայքը Street View-ում։
Պատմական պատկերները դառնում են հասանելի, որպեսզի օգնեն ձեզ ուսումնասիրել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա և եղել է նախկինում։
Street View-ն ճանապարհորդում է Լիվա անապատում ուղտի վրա։
Այժմ դուք կարող եք օգտագործել Street View-ն վիրտուալ իրականությունում։
Մենք իջնում ենք Երկրի մակերևույթի տակ՝ Վանուատուի գործող հրաբուխի մեջ։
Այժմ դուք կարող եք ուսումնասիրել 4000-ամյա հնագիտական հուշարձաններ «աշխարհի գագաթին»։
Միջազգային տիեզերական կայանում գտնվող տիեզերագնացները նկարահանում են Երկիրը վերևից ներքև։
Trekker-ի արդիացումն ապահովում է ավելի բարձր լուծաչափով պատկերներ և Trekker-ի ավելի թեթև քաշ՝ հեշտ տեղափոխելու համար։
Մարսի ինստիտուտի նախագահը մեզ հրավիրում է պտտվել "Մարսի շուրջը՝ Google Earth-ում"։
Live View-ն թույլ է տալիս ստանալ երթուղիներ՝ նավիգացիայի քայլ առ քայլ հուշումներով։
Street View-ի տարածումը հասնում է եռանիշ թվերի․ այն օգտագործվում է 102 երկրում և տարածաշրջանում։
2004
2007
2008
2010
2012
2013
2014
2014
2015
2017
2017
2017
2018
2019
2019
2022
0

Ինչ նոր բան կա Street View-ում

Շուտով – Ճանապարհորդություն ժամանակի միջով

Շուտով – Ճանապարհորդություն ժամանակի միջով

Google Քարտեզներ հավելվածում Street View-ի պատմական պատկերների միջոցով այժմ կարող եք տեսնել, թե ինչպես են փոխվել վայրերը ժամանակի ընթացքում։

Ներբեռնեք Google Քարտեզներ հավելվածը

Մեր սիրած 15 տեսարանները

Մեր սիրած 15 տեսարանները

Մոնղոլիայի սառույցի փառատոնից մինչև Տիտիկակա լճի լողացող տները՝ դիտեք մեր մոլորակի ամենահիասքանչ տեսարանները։